Մեր թիմը

Վստահելով մեզ` Դուք ձեռք եք բերում աշխատանքային հարուստ փորձ և բարձր որակավորում ունեցող աշխատանքային թիմ, որը կօգնի զարգացնել Ձեր բիզնեսը, ժամանակ խնայելով` հասնել նորանոր բարձունքների:

«ՇԵՄՄ Քոնսալթինգ» ընկերությունում միավորվել են հաշվապահներ, բիզնեսի ավտոմատացման և մարքեթինգի մասնագետներ, բիզնես խորհրդատուներ, ովքեր ունեն աշխատանքային հարուստ փորձ: Ընկերությունը շարունակաբար վերապատրաստում է աշխատակիցների մասնագիտական հմտությունները, ինչը նպաստում է աշխատակիցների մասնագիտական աճին և ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը:

Մեր թիմն իր աշխատանքը կատարում է մեծ սիրով և նվիրումով:
Մասնագետները ցուցաբերում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և իրենց աշխատանքը կատարում են բարեխիղճ ու ազնիվ:
Այսպիսով մեր կողմից կատարվում է հնարավորինս առավելագույնը, որպեսզի ծառայությունները մատուցվեն անթերի: