Միասնական հաշվին առընչվող դրույթների քննարկում

Ապրիլի 26-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կայացավ Հարկային օրենսգրքի` միասնական հաշվին առընչվող դրույթների քննարկում։ 
Քննարկմանը հրավիրված էին ՀՀ Ֆինանսների նախարարության, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, բիզնես ասոցիացիաների և գործարար հատվածի ներկայացուցիչները։
Քննարկման արդյունքում մասնակիցները կմշակեն իրենց առաջարկությունը, որը կներկայացվի ՀՀ ֆինանսների նախարարություն։