Օրենքի նախագծի քննարկում

Մայիսի 5–ին «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ընկերության փորձագետները ՀՀ Առևտրա արդյունաբերական պալատում ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, պատգամավորներ Մարտին Սարգսյանի, Խոսրով Հարությունյանի, Գարեգին Նուշիկյանի, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի և գործարարների հետ քննարկեցին «Հարկային ստուգումների անցկացման այլընտրանքային կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Հանդիպման ընթացքում «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ընկերության ներկայացուցիչներն օրենքի նախագծում տեղ գտած դրույթների վերաբերյալ հայտնեցին իրենց դիրքորոշումը, ինչպես նաև նշեցին, որ օրենքն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև օրենքի ընդունման ազդեցությունն աուդիտորական ընկերությունների հետագա գործունեության վրա:
Հնչեց առաջարկ` ստուգումներ կատարելու ոչ թե պետական, այլ լիցենզավորված մասնավոր կազմակերպությունների կողմից: Քննարկվեցին նաև այլընտրանքային ստուգումների ժամանակ տույժերի և տուգանքների կիրառման տարբերակները։ Ներկաներն արձանագրեցին, որ հավասար մրցակցային դաշտի բացակայության խնդիր կա, հետևաբար` նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն։
Ուստի ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ իրագործելի և կառուցողական առաջարկները կներկայացվեն Ազգային ժողով՝ օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով։