«ՇԵՄՄ Քոնսալթինգ» ընկերությունն առաջարկում է հետևյալ ծառայությունները` հաշվապահական հաշվառման վարում, կադրային գործ/մարդկային ռեսուրսների կառավարում, բիզնեսի ավտոմատացում/1C լուծումներ, բիզնես նախագծերի կազմում, բիզնես խորհրդատվություն և մարքեթինգ: Ընկերության անձնակազմում աշխատում է 20 փորձառու մասնագետներ` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված հաշվապահներ, բիզնեսի ավտոմատացման մասնագետներ-1С Профессионал, բիզնեսի կառավարման մագիստրոսներ և այլն:

Ընկերությունն իր արժեքների շարքում առաջնահերթ է համարում մատուցվող ծառայությունների որակը: Որակի բարելավման և վերահսկման նպատակով ընկերությունը ներդրել է հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) համակարգը: Յուրաքանչյուր հաճախորդին տրամադրվող ծառայությունները մատուցվում են` վերջինիս բիզնես առանձնահատկություններից ելնելով:
Ընկերության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են մասնագիտական սեմինարների և վերապատրաստման դասընթացների` տեղեկանալով ոլորտին վերաբերող բոլոր փոփոխություններին: Ընկերությունը ձգտում է պաշտպանել իր հաճախորդին լրացուցիչ ռիսկերից և ապահովել ծառայությունների անթերի մատուցում: