Տեղեկատվական կլոր սեղան-քննարկումներ

«ՇԵՄՄ» հաշվապահական կենտրոնը և ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում կազմակերպեցին Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ տեղեկատվական կլոր սեղան-քննարկումներ` Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների, ՀՀ տնտեսության, գործարար ոլորտի և պետական բյուջեի վրա դրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Հանդիպումներին մասնակցեցին գործարար ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ և հետաքրքրված անձինք:

Leave a Reply