Մենք մշակել և հնարավորինս պարզ ձևով ներկայացնում ենք առկա տեղեկատվությունը


ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ծրագիր № 1

Շահառու

ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր

Աջակցության տեսակ

Վարկ
  • աշխատավարձ վճարելու համար,
  • հարկեր վճարելու համար,
  • հումքի ձեռքբերման համար,
  • սարքավորում ձեռքբերելու համար,
  • դեղերի ներմուծման համար
  • սննդի ներմուծման համար։

Սահմանափակումներ

  • Գործել են մեկ տարուց պակաս,
  • ոչ բարվոք վարկային պատմություն,
  • ոչ բարվոք հարկային պատմություն։

*դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:

Ծրագիր № 2

Շահառու

ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ (իրավաբանական անձ կամ ֆիզիկական անձ)

Աջակցության տեսակ

Վարկ
  • գյուղատնտեսության ոլորտում մի շարք գործունեություն ծավալելու համար​

Սահմանափակումներ

  • ոչ բարվոք վարկային պատմություն,
    այսինքն՝ նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել է գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։
  • ոչ բարվոք հարկային պատմություն,

*դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:

Ծրագիր № 3

Շահառու

Կազմակերպություն կամ Ա/Ձ, որոնք գործում են.
  • մշակող արդյունաբերություն,
  • կացության և հանրային սննդի կազմակերպում,
  • փոխադրումներ և պահեստային տնտեսություն,
  • ներգնա տուրիզմի կազմակերպում,
  • սպասարկման այլ ծառայություն։
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),
  • շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն:

Աջակցության տեսակ

Վարկ
  • աշխատավարձ վճարելու համար,
  • հարկեր վճարելու համար,
  • հումքի ձեռքբերման համար
  • հանրային ծառայության դիմաց վճարում,
  • վարձավճար։

Սահմանափակումներ

  • 2019թ․ շրջանառությունը կազմել է 24մլն-500մլն,
  • 2019թ․ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 12%-ից,
  • 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը
  • 2019թ․ ընթացքում չի ունեցել ժամկետանց վարկային կամ հարկային պարտավորություն և ժամանակին է հանձնել հարկային հաշվետվությունները,
  • ըստ ԱՔՐԱ տեղեկատվության ժամանակին է կատարել վարկային պարտավորությունները։

*դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:

Ծրագիր № 4

Շահառու

Մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ, եթե ծնողները կամ միակ աշխատող ծնողը ազատվել է աշխատանքից 2020 թ-ի մարտի 13-ից մինչև մարտի 25-ը ներառյալ։

Աջակցության տեսակ

  • ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 100 000 ՀՀ դրամ

Սահմանափակումներ

  • աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500,000 ՀՀ դրամը,
  • 2020 թ․-ի մարտի 13-ից մինչև մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում անցել է մեկ այլ աշխատանքի։
  • հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, և գործունեությունը ՀՕ-ի նախատեսված կարգով դադարեցված չէ։

Ծրագիր № 5

Շահառու

ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն ծավալող տնտեսվարողներ

Աջակցության տեսակ

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝
  • մինչև 5աշխատող՝ Աջակցման չափը = Աշխատավարձի հանրագումար / Աշխատողների քանակ,
  • 5 և ավելի աշխատող՝ Աջակցման չափը = (Աշխատավարձի հանրագումար / Աշխատողների քանակ) * (Աշխատողների քանակ / 5)։
*ընդ որում (Աշխատողների քանակ : 5) բանաձևը կլորացվում է դեպի ներքև։

Սահմանափակումներ

  • 01․01․20-01․04․20 ունեցել են 2-ից 50 վարձու աշխատակից և վճարված աշխատավարձերի փաստացի ֆոնդը չի նվազել այդ ժամանակահատվածում։
*կամ աշխատակիցների թվաքանակը չի նվազել այդ ժամանակահատվածում
  • Միջոցառման շահառու չեն հանդիսանում բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները, ներդրումային ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ապահովագրական բրոքերները, վարկային և ապահովագրական բյուրոները, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, պետական կառավարչական հիմնարկները, համայնքային կառավարչական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հասարակական միավորումները, ոչ առևտրային կոոպերատիվները, կուսակցությունները։

Ծրագիր № 6

Շահառու

ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատում են առնվազն 2020 թ․-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թ․-ի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում

Աջակցության տեսակ

  • ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 68 000 ՀՀ դրամ

Սահմանափակումներ

  • աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,
  • 30․03․2020թ-ի դրությամբ այլ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել,
  • 30․03․2020թ-ի դրությամբ հանդիսացել է չդադարեցված ԱՁ,

Ծրագիր № 7

Շահառու

ՀՀ բժշկական կազմերպությունում որպես հղի հաշվառված կինը, ով 2020թ․ մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող։
*Հղի կինը, ով չունի ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է։

Աջակցության տեսակ

  • ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 100 000 ՀՀ դրամ

Սահմանափակումներ

  • առկա չեն

Ծրագիր № 8

Շահառու

Տուժած ոլորտների վարձու աշխատողները, քաղիրավական պայմանագրով աշխատողները և ԱՁ-ները։ Տուժած ոլորտներ են համարվում՝
  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
  • հանրային սննդի ծառայություններ
  • զբոսաշրջային ծառայություններ
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
  • մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող, բացառությամբ սննդամթերք, ծխախոտ, դեղորայք, ալկոհոլային խմիչք վաճառողների
  • ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ)
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
  • հագուստի, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն
  • թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում
  • ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում
  • օդային տրանսպորտի գործունեություն
  • լուսանկարչության բնագավառում գործունեություն
  • ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ
  • կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում
  • կինոթատրոնների, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն
  • լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցում
  • պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն):

Աջակցության տեսակ

  • եթե 2020թ․ հունվար և փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձը մեծ է 68 000 դրամից, ապա հունվար և փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ պակաս 68 000 դրամը և ոչ ավել 136 000 դրամը,
  • եթե 2020թ․ հունվար և փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձը պակաս է 68 000 դրամից, ապա հունվար և փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձի չափով,
  • ԱՁ-ի համար 2019թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով, բայց ոչ ավելի 136 000 դրամը։

*Ուշադրություն դարձնել հարկային հաշվարկներում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդին և տեսակարար կշիռներին։

Սահմանափակումներ

  • 2020 թ․-ի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում չի հանդիսացել տուժած ոլորտի վարձու աշխատող։

Ծրագիր № 9

Շահառու

Մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները,
  • եթե ծնողներից ոչ մեկը, կամ խնամակալը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թ․-ի մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել աշխատանքի 2020 թ․-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:
  • 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք ունեցող և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, ում ամուսինը չի աշխատում։
  • Ծնողը, ում գործատուն լուծարվել է՝ առկա է լուծարման պետական գրանցում:

Աջակցության տեսակ

  • 26 500 ՀՀ դրամ յուրաքանչյուր երեխայի համար
*Եթե ծնողը կամ ընտանիքը հանդիսանում են վերոնշյալ այլ միջոցառումներից մեկի շահառու, կարող է ընտրել ավելի շահավետը։

Սահմանափակումներ

  • եթե երեխայի ծնողը կամ ծնողները 01․01․20-01․03․20թ ունեցել են գրանցված աշխատանք և ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը գերազանցել է 500 000 դրամը,
  • 12․03․20թ․-ի դրությամբ ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ անապահովության միավորը բարձր է 28,00-ից,
  • ծնողը հանդիսացել է չդադարեցված ԱՁ 31/03/2020թ-ի դրությամբ։

Ծրագիր № 10

Շահառու

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր՝
  • 1) 2019 թ-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ
  • 2) 2019 թ-ին հանդիսացել են Ինքնազբաղված անձ
  • 3) ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ

Աջակցության տեսակ

  • 2020 թ-ի 1-ին եռամսյակի ընթացքում իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ պակաս քան 10 000 դրամը և ոչ ավելի, քան 136 000 դրամը։
    Սակայն անկախ վերոնշյալից՝ շահառու հանդիսացող անձանց տրամադրվում է 68 000 դրամ՝
  • եթե 01․04․20թ-ի դրությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ունեն ներկայացված ՀԴՄ ձեռք բերման հայտ, սակայն դեռ ձեռք չեն բերել
  • Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ֆիզ անձանց

Սահմանափակումներ

  • եթե 2020 թ-ի 1-ին եռամսյակի ընթացքում իրացման շրջանառությունը գերազանցել է 6 միլիոն դրամը
  • եթե 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են 2 և ավելի աշխատակից
  • եթե հանդիսանում են նաև 8-րդ միջոցառման շահառու

Ծրագիր № 11

Շահառու

Այն բաժանորդները, ովքեր փետրվար ամսվա ընթացքում ունեցել են մինչև 10.000 դրամ բնական գազի և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս։

Աջակցության տեսակ

  • ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 50%-ի չափով։

Սահմանափակումներ

  • 5001 և ավել ՀՀ դրամ էլեկտրաէներգիա սպառողները։
  • 10001 և ավել ՀՀ դրամ գազ սպառողները։

Ծրագիր № 12

Շահառու

Այն բաժանորդները, ովքեր փետրվար ամսվա ընթացքում ունեցել են բնական գազի սպառում՝ 10․001 - 30․000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։

Աջակցության տեսակ

  • ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 30%-ի չափով։

Սահմանափակումներ

  • 10001 և ավել ՀՀ դրամ էլեկտրաէներգիա սպառողները։
  • 30001 և ավել ՀՀ դրամ գազ սպառողները։

Ծրագիր № 13

Շահառու

2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։

Աջակցության տեսակ

  • ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Նպաստի չափի 50% -ի չափով։
  • 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,
  • 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար

Սահմանափակումներ

  • Առկա չեն

Ծրագիր № 14

Շահառու

Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի ուսանողները։

Աջակցության տեսակ

  • 90 և ավելի ՄՈԳ ունեցող ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 100%-ով։
  • 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75%-ով։
  • 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն։
  • 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5%-ով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4%-ով։
*Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Եթե ավարտող ուսանողը վարձը վճարել է ուսանողական վարկի միջոցով՝ գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։

Սահմանափակումներ

  • Առկա չեն

Ծրագիր № 15

Շահառու

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

Աջակցության տեսակ

  • 50-ական դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Սահմանափակումներ

  • Առկա չեն

Ծրագիր № 16

Շահառու

Այն բաժանորդները, ովքեր փետրվար ամսվա ընթացքում ունեցել են բնական գազի սպառում՝ 30․001 - 40․000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառում՝ 10․001 -25․000 դրամ ներառյալ, ջրի սպառում՝ մինչև 3․000 դրամ

Աջակցության տեսակ

  • ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 30%-ի չափով։
  • ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` փետրվար ամսվա ջրի ծախսի 50%-ի չափով։
  • ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ`չգազաֆիկացված բնակավայրերի դեպքում՝ փետրվար ամսվա էլէկտրաէներգիայի ծախսի 50%-ի չափով

Սահմանափակումներ

  • 25․001 և ավել ՀՀ դրամ էլեկտրաէներգիա սպառողները։
  • 40․001 և ավել ՀՀ դրամ գազ սպառողները։

Ծրագիր № 17

Շահառու

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողները, որոնք
  • համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից,
  • վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ, կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ:

Աջակցության տեսակ

  • Միանվագ դրամաշնորհ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին

Սահմանափակումներ

  • Առկա չեն

Ծրագիր № 18

Շահառու

Այն տնտեսվարողները, որոնք 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ունեցել են 2-ից մինչև 100 աշխատակից և նույն ժամանակահատվածում նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5%։

Աջակցության տեսակ

  • Փոխհատուցում յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի միջին աշխատավարձի չափով։

Սահմանափակումներ

  • Միջոցառման շահառու չեն հանդիսանում բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները, ներդրումային ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ապահովագրական բրոքերները, վարկային և ապահովագրական բյուրոները, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, պետական կառավարչական հիմնարկները, համայնքային կառավարչական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հասարակական միավորումները, ոչ առևտրային կոոպերատիվները, կուսակցությունները։

Ինչպե՞ս լրացնել աջակցություն ստանալու դիմումը

Ավելին իմանալու և մեր ծառայություններից օգտվելու համար կարող եք գրանցվել

Առաջարկում ենք․

  • Հարկային խորհրդատվություն
  • Հաշվապահություն
  • Աշխատանքային օրենսգրքին առընչվող խորհրդատվություն
  • Աջակցություն ստանալու մասով խորհրդատվություն
  • Իրավական խորհրդատվություն
  • Ծախսերի օպտիմալացման հարցերով խորհրդատվություն
  • Բիզնես պլանների կազմում

Գրանցվեք և մենք արագ կարձագանքենք