Մայիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը։
Նիստի ժամանակ քննարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ ժամկետների սահմանման նարավորության հարցը, հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ժամանակային սահմանափակումների վերանայման հարցը, ինչպես նաև տարաների հաշվառման կարգի նախագիծը։