Հաշվապահական պրակտիկա | ՇԵՄՄ Քոնսալթինգ

Հաշվապահական ինտենսիվ պրակտիկա-դասընթաց

ՇԵՄՄ Քոնսալթինգը սկսում է 2-ամսյա հաշվապահական ինտենսիվ պրակտիկա-դասընթաց։

Հաշվապահական պրակտիկան նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր նոր են ավարտել համալսարանը և ցանկանում են ձեռք բերել պրակտիկ փորձ, ինչպես նաև այն հաշվապահները, ովքեր ցանկանում են թարմացնել իրենց գիտելիքները։

Հաշվապահական պրակտիկան բաղկացած է 8 մասից՝

1Կազմակերպության գործունեության և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (taxservice) առանձնահատկությունների ուսումնասիրություն
2ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի ուսումնասիրություն
3Դրամական միջոցների հաշվառման և փաստաթղթավորման ուսումնասիրություն
4Վաճառքների և ձեռքբերումների փաստաթղթավորման և ձևակերպման, e-invoicing համակարգի, shինչպես նաև արտադրության հաշվառման առանձնահատկությունների ուսումնասիրություն
5Աշխատավարձի հաշվառման և եկամտային հարկի հաշվետվության կազմման, ինչպես նաև կադրային հաշվառման փաստաթղթավորման ուսումնասիրություն
6Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառման ուսումնասիրություն
7Ներմուծման և արտահանման փաստաթղթավորում, ձևակերպում, մաքսային վիճակագրական հաշվետվությունների և ԵՏՄ դարանի ուսումնասիրություն
8Հարկային հաշվարկների կազմման առանձնահատկությունների ուսումնասիրություն

Պրակտիկային մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ նախնական հաշվապահական գիտելիքներ։ Այդ իսկ պատճառով բոլոր ցանկացողներին առաջարկում ենք անցնել նախնական թեստավորում։

 

Ստուգի՛ր հաշվապահական գիտելիքներդ հիմա

Որակավորված մասնագետներ

Ավարտական վկայական

Աշխատանքի հնարավորություն

Անմիջական  միջավայր

Հասանելի
գին

Պահանջված գիտելիքներ