Ո՞վ ենք մենք

«ՇԵՄՄ Քոնսալթինգ»-ը հաշվապահների, հարկային և ֆինանսական խորհրդատուների թիմ է, ովքեր միավորված են մեկ գաղափարի շուրջ և ունեն հարուստ մասնագիտական փորձ։

Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին՝ նպատակ ունենալով մեծացնել աութսորսի դերը և մատուցել նոր որակի ծառայություններ։ Ներկայումս ընկերությունը մատուցում է հաշվապահական և խորհրդատվական տարբեր ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներին՝ ոլորտում ձեռք բերելով վստահություն և հեղինակություն։

Մեր արժեքները

Որակ

ՇԵՄՄ Քոնսալթինգում ծառայությունների բարձր որակն առանցքային նշանակություն ունի։ Մենք մշտապես իրականացնում ենք մասնագիտական հմտությունների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ։

Մենք օգտագործում ենք ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և մշտապես հետևում ենք ֆինանսական ոլորտի փոփոխություններին և միտումներին։

Հասանելիություն

Մեր գլխավոր նպատակներից է մշտապես հասանելի լինել հաճախորդներին  և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն՝ օգնելով  կայացնել ռացիոնալ բիզնես որոշումներ։ Մեր թիմի համար սկզբունքային է հաճախորդների խնդիրներին արագ արձագանքելն ու օպտիմալ լուծումներ մշակելը։

Նվիրված և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մենք զբաղեցրել ենք կայուն դիրք հայաստանյան շուկայում։ 

Պրոֆեսիոնալիզմ

ՇԵՄՄ Քոնսալթինգը ոլորտի առաջատարներից է։ Համադրելով մեր փորձը, կարողություններն ու պրոֆեսիոնալ թիմի ջանքերը՝ յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Յուրաքանչյուր հաճախորդ, օգտվելով մեր ծառայություններից, վստահ է, որ իր համար աշխատում է ոչ թե մեկ մասնագետ, այլ փորձառու մասնագետների թիմ։

Հաճախորդների աճող թվաքանակը և վստահությունն ամենաբարձր գնահատականն է մեզ համար։

Թիմ

ՇԵՄՄ Քոնսալթինգը միավորում է փորձառու, երիտասարդ և մոտիվացված անհատների, որոնցից յուրաքանչյուրը թիմի լիարժեք անդամ է։ 

Մե8 համար թիմը կարևորագույն և առանցքային օղակ է։

Թիմի յուրաքանչյուր անդամ առանձնանում է իր անձնային և մասնագիտական որակներով, ունի իր ներդրումը կազմակերպության հաջողություններում։ 

Կոմպետենտ և նպատակասլաց անձնակազմը կազմակերպության զարգացման հիմքն է։ 

Մեր տեսլականը

Մարդկային կապիտալում ներդրումների, արտաքին միջավայրի փոփոխություններին արագ արձագանքելու և նորամուծությունների շարունակական ներդրման շնորհիվ շուկայում առաջատար դիրքի գրավում։​

Մեր սկզբունքները

1. Միշտ կա սովորելու նոր բան/ Մենք միշտ սովորում ենք

Մեր գործունեության ընթացքում մեզ համար սկզբունքային է նոր տեխնոլոգիական լուծումների,  ծրագրային ապահովումների ներդրման և մասնագիտական զարգացման ճանապարհով ապահովել մատուցվող ծառայությունների էլ ավելի բարձր որակ։

Մենք ունենք մշտապես հետաքրքրասեր, հավերժ սովորողի մտածելակերպ և ավելի արժևորում ենք սովորելու ձգտումը, քան գիտելիքը։

 

2․Հաճախորդի հաջողությունը նաև մեր հաջողությունն է/ Մենք հոգում ենք մեր հաճախորդի մասին

Մենք մշտապես պատրաստակամ ենք մեր ժամանակն ու ռեսուրսները տրամադրել Ձեր բոլոր հարցերին ու մտահոգություններին պատասխանելու համար։ Մեզ հետ Դուք կարող եք երկարաժամկետ բիզնես ռազմավարություն մշակել՝ վստահ լինելով, որ ֆինանսական բոլոր հարցերը Ձեզ հետ կքննարկվեն և կառաջարկվեն ամենաշահավետ տարբերակները:

 

Մենք լսում ենք, հոգում և սպասարկում մեր կազմակերպության կարևորագույն մարդկանց՝ մեր աշխատակիցներին, գործընկերներին, հաճախորդներին, և ձեռնարկատերերին:

3. Մենք սիրում ենք մեր աշխատանքը/ Մենք վստահություն ենք ստեղծում

Մեր գործընկերների կայուն ֆինանսական աճն ու երկարատև գործընկերային հարաբերությունները ուղղակիորեն կապված են են մեր արհեստավարժ կադրերի հետ։ Մենք պատրաստ ենք մեր գիտելիքներն ու փորձը ներդնել նաև Ձեր կազմակերպության վերելքն ապահովելու համար։

Մենք ստեղծում ենք վստահություն թափանցիկ, բաց և անմիջական հաղորդակցության շնորհիվ։ Մենք միշտ դրական ենք տրամադրված և առաջինր ինքներս ենք վստահում։

4․ Եթե լավ լուծում չկա, պետք է այն ստեղծել/ Մենք հաղթում ենք միասին

Ձեր կազմկերպության ցանկացած ֆինանսական խնդիր մենք ընդունում ենք որպես մերը և ամբողջ թիմով կատարում բոլոր անհրաժեշտ քայլերը համապատասխան լուծումներ գտնելու համար։
Ցանկացած խնդիր, դառնալով թիմային քննարկումների առարկա, ստանում է ամենաճիշտ լուծումը։

Մենք մեկ թիմ ենք ՝ միավորված մեկ նպատակի և առաքելության շուրջ: Մենք բոլորս շահում ենք, երբ յուրաքանչյուրն իր դերը լավ է կատարում հանուն ամբողջի:

ՇԵՄՄ Քոնսալթինգը թվերով

0
Գործընկեր
0
Թիմակից
0
Տարի
0
Ձեռքբերում
0
Ստուգում
0
Հարկային վճարում
0
Տարի
0
Ձեռքբերում

Մեր թիմը

5 Պատճառ մեզ հետ համագործակցելու համար

Վստահելի գործընկերություն

Վստահելի գործընկերություն

Անհատական մոտեցում

Անհատական մոտեցում

Կուտակված
փորձ

Բարձր արդյունավետություն

Ճկուն
գործելաոճ

Մեր ծառայությունները

  • Երևան, Գարեգին Նժդեհ 17
  • info@shemm.am
  • 060 500 987
Go Top