fbpx

Հանրային հատվածի գլխավոր հաշվապահի քննության նախապատրաստական թեստեր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 115-Ն որոշմամբ սահմանված` հանրային հատվածի կազմակերպությունների գլխավոր հաշվապահները հաստատված կարգի համաձայն պետք է որակավորվեն մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր՝

  • ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ
  • ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանրային հատվածի կազմակերպությունում զբաղեցնում են հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն:

Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից կազմված հարցաթերթիկներով` հաշվի առնելով սահմանված համամասնությունները՝

  • ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ՝ 30 հարց,
  • ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան՝ 15 հարց,
  • Հայաստանի Հանրապետությունում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրություն՝ 10 հարց,
  • Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր՝ 10 հարց,
  • իրավիճակային խնդիրներ՝ 10 հարց:

Ստուգեք ձեր գիտելիքները նախքան քննությունը մեր թեստերի միջոցով։ 

Go Top