Մենք մշակել և հնարավորինս պարզ ձևով ներկայացնում ենք առկա տեղեկատվությունը
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ծրագիր № 1
Շահառու
ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր
Աջակցության տեսակ
Վարկ
- աշխատավարձ վճարելու համար,
- հարկեր վճարելու համար,
- հումքի ձեռքբերման համար,
- սարքավորում ձեռքբերելու համար,
- դեղերի ներմուծման համար
- սննդի ներմուծման համար։
Սահմանափակումներ
-
Գործել են մեկ տարուց պակաս,
- ոչ բարվոք վարկային պատմություն,
- ոչ բարվոք հարկային պատմություն։
*դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:
Ծրագիր № 2
Շահառու
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ (իրավաբանական անձ կամ ֆիզիկական անձ)
Աջակցության տեսակ
Վարկ
- գյուղատնտեսության ոլորտում մի շարք գործունեություն ծավալելու համար
Սահմանափակումներ
-
ոչ բարվոք վարկային պատմություն,
այսինքն՝ նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել է գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։ -
ոչ բարվոք հարկային պատմություն,
*դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:
Ծրագիր № 3
Շահառու
Կազմակերպություն կամ Ա/Ձ, որոնք գործում են.
-
մշակող արդյունաբերություն,
-
կացության և հանրային սննդի կազմակերպում,
-
փոխադրումներ և պահեստային տնտեսություն,
-
ներգնա տուրիզմի կազմակերպում,
- սպասարկման այլ ծառայություն։
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),
- շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն:
Աջակցության տեսակ
Վարկ
-
աշխատավարձ վճարելու համար,
- հարկեր վճարելու համար,
- հումքի ձեռքբերման համար
-
հանրային ծառայության դիմաց վճարում,
-
վարձավճար։
Սահմանափակումներ
- 2019թ․ շրջանառությունը կազմել է 24մլն-500մլն,
- 2019թ․ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 12%-ից,
- 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը
- 2019թ․ ընթացքում չի ունեցել ժամկետանց վարկային կամ հարկային պարտավորություն և ժամանակին է հանձնել հարկային հաշվետվությունները,
- ըստ ԱՔՐԱ տեղեկատվության ժամանակին է կատարել վարկային պարտավորությունները։
*դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:
Ծրագիր № 4
Շահառու
Մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ, եթե ծնողները կամ միակ աշխատող ծնողը ազատվել է աշխատանքից 2020 թ-ի մարտի 13-ից մինչև մարտի 25-ը ներառյալ։
Սահմանափակումներ
- աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500,000 ՀՀ դրամը,
- 2020 թ․-ի մարտի 13-ից մինչև մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում անցել է մեկ այլ աշխատանքի։
- հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, և գործունեությունը ՀՕ-ի նախատեսված կարգով դադարեցված չէ։
Ծրագիր № 5
Շահառու
ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն ծավալող տնտեսվարողներ
Աջակցության տեսակ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝
- մինչև 5աշխատող՝ Աջակցման չափը = Աշխատավարձի հանրագումար / Աշխատողների քանակ,
- 5 և ավելի աշխատող՝ Աջակցման չափը = (Աշխատավարձի հանրագումար / Աշխատողների քանակ) * (Աշխատողների քանակ / 5)։
*ընդ որում (Աշխատողների քանակ : 5) բանաձևը կլորացվում է դեպի ներքև։
Սահմանափակումներ
- 01․01․20-01․04․20 ունեցել են 2-ից 50 վարձու աշխատակից և վճարված աշխատավարձերի փաստացի ֆոնդը չի նվազել այդ ժամանակահատվածում։
*կամ աշխատակիցների թվաքանակը չի նվազել այդ ժամանակահատվածում
- Միջոցառման շահառու չեն հանդիսանում բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները, ներդրումային ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ապահովագրական բրոքերները, վարկային և ապահովագրական բյուրոները, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, պետական կառավարչական հիմնարկները, համայնքային կառավարչական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հասարակական միավորումները, ոչ առևտրային կոոպերատիվները, կուսակցությունները։
Ծրագիր № 6
Շահառու
ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատում են առնվազն 2020 թ․-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թ․-ի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում
Սահմանափակումներ
- աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,
- 30․03․2020թ-ի դրությամբ այլ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել,
- 30․03․2020թ-ի դրությամբ հանդիսացել է չդադարեցված ԱՁ,
Ծրագիր № 7
Շահառու
ՀՀ բժշկական կազմերպությունում որպես հղի հաշվառված կինը, ով 2020թ․ մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, իսկ նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող։
*Հղի կինը, ով չունի ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է։
Սահմանափակումներ
- առկա չեն
Ծրագիր № 8
Շահառու
Տուժած ոլորտների վարձու աշխատողները, քաղիրավական պայմանագրով աշխատողները և ԱՁ-ները։ Տուժած ոլորտներ են համարվում՝
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ
- զբոսաշրջային ծառայություններ
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող, բացառությամբ սննդամթերք, ծխախոտ, դեղորայք, ալկոհոլային խմիչք վաճառողների
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ)
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
- հագուստի, կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն
- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում
- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում
- օդային տրանսպորտի գործունեություն
- լուսանկարչության բնագավառում գործունեություն
- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ
- կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում
- կինոթատրոնների, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն
- լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցում
- պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն)
- Մանածագործական արտադրատեսակների արտադրություն
- փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից
- թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.
- ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն
- համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն
- էլեկտրական սարքավորանքի արտադրություն
- ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն
- համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում
- ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
Աջակցության տեսակ
- եթե 2020թ․ հունվար և փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձը մեծ է 68 000 դրամից, ապա հունվար և փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ պակաս 68 000 դրամը և ոչ ավել 136 000 դրամը,
- եթե 2020թ․ հունվար և փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձը պակաս է 68 000 դրամից, ապա հունվար և փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձի չափով,
-
ԱՁ-ի համար 2019թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով, բայց ոչ ավելի 136 000 դրամը։
*Ուշադրություն դարձնել հարկային հաշվարկներում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդին և տեսակարար կշիռներին։
Սահմանափակումներ
- 2020 թ․-ի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում չի հանդիսացել տուժած ոլորտի վարձու աշխատող։
Ծրագիր № 9
Շահառու
Մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները,
- եթե ծնողներից ոչ մեկը, կամ խնամակալը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թ․-ի մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել աշխատանքի 2020 թ․-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:
- 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք ունեցող և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, ում ամուսինը չի աշխատում։
- Ծնողը, ում գործատուն լուծարվել է՝ առկա է լուծարման պետական գրանցում:
Աջակցության տեսակ
- 26 500 ՀՀ դրամ յուրաքանչյուր երեխայի համար
*Եթե ծնողը կամ ընտանիքը հանդիսանում են վերոնշյալ այլ միջոցառումներից մեկի շահառու, կարող է ընտրել ավելի շահավետը։
Սահմանափակումներ
- եթե երեխայի ծնողը կամ ծնողները 01․01․20-01․03․20թ ունեցել են գրանցված աշխատանք և ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը գերազանցել է 500 000 դրամը,
- 12․03․20թ․-ի դրությամբ ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ անապահովության միավորը բարձր է 28,00-ից,
- ծնողը հանդիսացել է չդադարեցված ԱՁ 31/03/2020թ-ի դրությամբ։
Ծրագիր № 10
Շահառու
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր՝
- 1) 2019 թ-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ
- 2) 2019 թ-ին հանդիսացել են Ինքնազբաղված անձ
- 3) ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ
Աջակցության տեսակ
-
2020 թ-ի 1-ին եռամսյակի ընթացքում իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ պակաս քան 10 000 դրամը և ոչ ավելի, քան 136 000 դրամը։
Սակայն անկախ վերոնշյալից՝ շահառու հանդիսացող անձանց տրամադրվում է 68 000 դրամ՝ - եթե 01․04․20թ-ի դրությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ունեն ներկայացված ՀԴՄ ձեռք բերման հայտ, սակայն դեռ ձեռք չեն բերել
- Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ֆիզ անձանց
Սահմանափակումներ
- եթե 2020 թ-ի 1-ին եռամսյակի ընթացքում իրացման շրջանառությունը գերազանցել է 6 միլիոն դրամը
- եթե 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են 2 և ավելի աշխատակից
- եթե հանդիսանում են նաև 8-րդ միջոցառման շահառու
Ծրագիր № 11
Շահառու
Այն բաժանորդները, ովքեր փետրվար ամսվա ընթացքում ունեցել են մինչև 10.000 դրամ բնական գազի և մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս։
Աջակցության տեսակ
- ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 50%-ի չափով։
Սահմանափակումներ
- 5001 և ավել ՀՀ դրամ էլեկտրաէներգիա սպառողները։
- 10001 և ավել ՀՀ դրամ գազ սպառողները։
Ծրագիր № 12
Շահառու
Այն բաժանորդները, ովքեր փետրվար ամսվա ընթացքում ունեցել են բնական գազի սպառում՝ 10․001 - 30․000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ։
Աջակցության տեսակ
- ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 30%-ի չափով։
Սահմանափակումներ
- 10001 և ավել ՀՀ դրամ էլեկտրաէներգիա սպառողները։
- 30001 և ավել ՀՀ դրամ գազ սպառողները։
Ծրագիր № 13
Շահառու
2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։
Աջակցության տեսակ
- ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` Նպաստի չափի 50% -ի չափով։
- 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,
- 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար
Սահմանափակումներ
- Առկա չեն
Ծրագիր № 14
Շահառու
Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի առկա և հեռակա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի ուսանողները։
Աջակցության տեսակ
- 90 և ավելի ՄՈԳ ունեցող ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 100%-ով։
- 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75%-ով։
- 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն։
- 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5%-ով, այսինքն վարկերը հասանելի կլինեն 4%-ով։
*Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Եթե ավարտող ուսանողը վարձը վճարել է ուսանողական վարկի միջոցով՝ գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։
Սահմանափակումներ
- Առկա չեն
Ծրագիր № 15
Շահառու
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։
Աջակցության տեսակ
- 50-ական դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։
Սահմանափակումներ
- Առկա չեն
Ծրագիր № 16
Շահառու
Այն բաժանորդները, ովքեր փետրվար ամսվա ընթացքում ունեցել են բնական գազի սպառում՝ 30․001 - 40․000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառում՝ 10․001 -25․000 դրամ ներառյալ, ջրի սպառում՝ մինչև 3․000 դրամ
Աջակցության տեսակ
- ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` փետրվար ամսվա բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 30%-ի չափով։
- ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` փետրվար ամսվա ջրի ծախսի 50%-ի չափով։
- ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ`չգազաֆիկացված բնակավայրերի դեպքում՝ փետրվար ամսվա էլէկտրաէներգիայի ծախսի 50%-ի չափով
Սահմանափակումներ
- 25․001 և ավել ՀՀ դրամ էլեկտրաէներգիա սպառողները։
- 40․001 և ավել ՀՀ դրամ գազ սպառողները։
Ծրագիր № 17
Շահառու
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողները, որոնք
- համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից,
- վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ, կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ:
Աջակցության տեսակ
- Միանվագ դրամաշնորհ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին
Սահմանափակումներ
- Առկա չեն
Ծրագիր № 18
Շահառու
Այն տնտեսվարողները, որոնք 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ունեցել են 2-ից մինչև 100 աշխատակից և նույն ժամանակահատվածում նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5%։
Աջակցության տեսակ
- Փոխհատուցում յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի միջին աշխատավարձի չափով։
Սահմանափակումներ
- Միջոցառման շահառու չեն հանդիսանում բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները, ներդրումային ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ապահովագրական բրոքերները, վարկային և ապահովագրական բյուրոները, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, պետական կառավարչական հիմնարկները, համայնքային կառավարչական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հասարակական միավորումները, ոչ առևտրային կոոպերատիվները, կուսակցությունները։
Ծրագիր № 19
Շահառու
Այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք՝
- համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
- աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիս ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,
- գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
Աջակցության տեսակ
Վարկ
- Առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար
- Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%‑ը՝ որպես դրամաշնորհ։
Սահմանափակումներ
- Հանդիսացել են պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը։
Ծրագիր № 20
Շահառու
Տուժած ոլորտների վարձու աշխատողները, քաղիրավական պայմանագրով աշխատողները և ԱՁ-ները։ Տուժած ոլորտներ են համարվում՝
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ
- զբոսաշրջային ծառայություններ
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
- լուսանկարչության բնագավառում գործունեություն
- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ
- կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում
- կինոթատրոնների, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն
- խաղատների գործունեություն:
Աջակցության տեսակ
- Միանվագ աջակցություն՝ նվազագույն աշխատավարձի չափով (68 000 դրամ)
*Աջակցության գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
Սահմանափակումներ
-
Աշխատողը համարվում է շահառու, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)
- Տուժած ոլորտների գործատուների ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ ՊԵԿ-ը տրամադրում է՝ հիմք ընդունելով 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ ներկայացված՝ հարկ վճարողների կողմից 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող վերջին հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը:
- 2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է dimum.ssa.am կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում:
Ծրագիր № 21
Շահառու
Այն տնտեսվարողները, որոնք 2020 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ունեցել են 2-ից մինչև 100 աշխատակից և նույն ժամանակահատվածում նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5%։
Աջակցության տեսակ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝
- մինչև 5 աշխատող՝ Աջակցման չափը = մայիս ամսվա աշխատավարձերի հանրագումար / աշխատողների քանակ,
- 5 և ավելի աշխատող՝ Աջակցման չափը = (մայիս ամսվա աշխատավարձի հանրագումար / աշխատողների քանակ) * (աշխատողների քանակ / 5)։
*ընդ որում (Աշխատողների քանակ : 5) բանաձևը կլորացվում է դեպի ներքև։
Սահմանափակումներ
- Միջոցառման շահառու չեն հանդիսանում բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները, ներդրումային ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ապահովագրական բրոքերները, վարկային և ապահովագրական բյուրոները, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, պետական կառավարչական հիմնարկները, համայնքային կառավարչական հիմնարկները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հասարակական միավորումները, ոչ առևտրային կոոպերատիվները, կուսակցությունները։
Ծրագիր № 22
Շահառու
Ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:
Աջակցության տեսակ
- Միանվագ աջակցություն՝ նվազագույն աշխատավարձի չափով (68 000 դրամ)
Սահմանափակումներ
Այս աջակցությունից չեն կարող օգտվելնաև այն անձինք՝
- ում աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը
- ովքեր աշխատանքային պայմանագիր են ունեցել այլ գործատուի հետ կամ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր
- ովքեր օգտվել են հակաճգնաժամային 20-րդ ծրագրից։
Ինչպե՞ս լրացնել աջակցություն ստանալու դիմումը
Ավելին իմանալու և մեր ծառայություններից օգտվելու համար կարող եք գրանցվել
Առաջարկում ենք․
- Հարկային խորհրդատվություն
- Հաշվապահություն
- Աշխատանքային օրենսգրքին առընչվող խորհրդատվություն
- Աջակցություն ստանալու մասով խորհրդատվություն
- Իրավական խորհրդատվություն
- Ծախսերի օպտիմալացման հարցերով խորհրդատվություն
- Բիզնես պլանների կազմում