«Հաշվապահությունը 0-ից»
Բաց դաս

Բաց դասը տեղի կունենա՝

  • Հոկտեմբերի 23-ին
  • 18:30
  • Երևան, Գարեգին Նժդեհ 17, 2-րդ հարկ
Մուտքը ազատ է։ Մասնակցելու համար պարզապես լրացրեք գրանցման ձևը։

Բաց դասի նպատակն է ներկայացնել հաշվապահությունը որպես մասնագիտություն, քննարկել  շուկայում առկա պահանջները, ինչպես նաև ներկայացնել «Հաշվապահությունը 0-ից» դասընթացի առավելությունները։ 

Ցանկացողները կկարողանան միանալ մեր նոր ձևավորվող խմբին։

«ՇԵՄՄ Քոնսալթինգը» արդեն երկու տարի է, ինչ առաջարկում է հաշվապահական դասընթացներ սկսնակների համար։

«Հաշվապահություն 0-ից» դասընթացը լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել, կամ զարգացնել իրենց գիտելիքները։


Մեզ մոտ դասավանդում են «ՇԵՄՄ Քոնսալթինգ» խորհրդատվական կենտրոնի լավագույն մասնագետները, ովքեր որակավորված են Ֆիանսների նախարարության և «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի» կողմից։ 

Դասընթացի ծրագիրը կազմված է մեր մասնագետների կողմից, ովքեր հաշվի են առել շուկայում առկա պահանջները, ինչը նշանակում է, որ դասընթացի ավարտին մեր ուսանողները արդեն մրցունակ են աշխատաշուկայում։ Այստեղ «ՇԵՄՄ Քոնսալթինգը» ևս իր ուսանողների կողքին է՝ օգնելով կատարել առաջին քայլերը որպես հաշվապահ։


Մանրամասների համար կապվեք մեզ հետ՝

Հասցե՝ Գարեգին Նժդեհի 17
Հեռ․՝ +374 60 500 987
Էլ-հասցե՝ info@shemm.am

Մեր ծառայությունները

  • Երևան, Գարեգին Նժդեհ 17
  • info@shemm.am
  • 060 500 987
Go Top