Հարկային խորհրդի նիստ

Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը:


Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգային հարցերն առնչվում էին նախորդ նիստում քննարկված խնդիրների լուծման ընթացքի մասին ամփոփմանը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը:
Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստի արդյունքներով որոշվել է շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը ինչպես գործարար և մրցակցային միջավայրի, այնպես էլ հարկային վարչարարության արդյունավետության համար:

Leave a Reply