Մարտի 30-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կայացավ Հարկային օրենսգրքի` տարաների հաշվառմանը առընչվող դրույթների քննարկում։
Քնարկմանը հրավիրված էին ՀՀ Ֆինանսների նախարարության, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, բիզնես ասոցիացիաների և գործարար հատվածի ներկայացուցիչները։
Քննարկվեց Հարկային օրենսգրքի 62 և 64 հոդվածներով տրված կարգավորումները, դրանց հետ կապված առկա մտավախությունները, գործող օրենսդրական կարգավորումների թերությունները, հնչեցին միշարք առաջարկություններ։
Քննարկման արդյունքում որոշվեց կազմակերպել լրացուցիչ հանդիպում, որի ընթացքում կներկայացվի միջազգային փորձը: Հանդիպման արդյունքում միջազգային փորձի հիման վրա մասնակիցները կմշակեն իրենց առաջարկությունը, որը կներկայացվի ՀՀ ֆինանսների նախարարություն։
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 15։00-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի դահլիճում։