Մաքսային արտոնություններ
Հայաստանյան տնտեսավարողների համար սա լավ հնարավորություն է գտնել նոր գործընկերներ, ստանալ ավելի ցածր ինքնարժեք, ինչն էլ կզսպի գների հնարավոր բարձրացումը:
Մարիամ Ալավերդյան
Շեմմ բրոքերս ընկերություն
Եվրասիական տնտեսական միության երկրները 2020թ-ի ապրիլի 3-ի թիվ 33 որոշումով սահմանել են, որ երրորդ երկրներից կրիտիկական նշանակության մի շարք ապրանքներ ներմուծելիս կկիրառվի զրոյական մաքսատուրք:
Չնայած որ ոշումն արդեն գործում է, շատ տնտեսվարողներ ծանոթ չեն որոշման արդյունքում ինչ առավելություն են ստանում։ Փորձենք ներկայացնել արտոնության սահմանված ապրանքների ցանկը և թվային տեսքով սահմանված արտոնության մոտավոր մեծությունը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020թ-ի ապրիլի 18-ից և գործելու է մինչև սույն թվականի հունիսի 30-ը ներառյալ։