fbpx

«Հանրային հատվածի գլխավոր հաշվապահ»-ի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց

«ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն սկսում է «Հանրային հատվածի հաշվապահի» որակավորման քննությանը նախապատրաստող դասընթացների անցկացումը։ Դասընթացը ներառում է՝
 
✅15 դաս, 2 ժամ տևողությամբ,
✅600 հարցերի և խնդիրների քննարկում և համակարգչային ծրագրով թեստերի հանձնում հենց դասընթացի ընթացքում,
✅Բոլոր թեստերի օնլայն հասցեների տրամադրում՝ անսահմանափակ փորձելու ու սխալները տեսնելու հնարավորությամբ,
✅Փորձնական քննություն հանձնելու հնարավորություն։
 
Դասընթացն անցկացվում է մեր գրասենյակում, դասավանդում են երկար տարիներ Հանրային հատվածի հաշվապահություն վարող փորձառու մասնագետները։

Դասընթացի արժեքն է 100,000 դրամ (գործում են նաև կորպորատիվ զեղչեր)

Գրանցվի՛ր «Հանրային հատվածի հաշվապահի» որակավորման քննության նախապատրաստական դասընթացին

«Հանրային հատվածի հաշվապահի»  որակավորման քննության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 115-Ն որոշմամբ սահմանված` հանրային հատվածի կազմակերպությունների գլխավոր հաշվապահները հաստատված կարգի համաձայն պետք է որակավորվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:


Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր՝

  • ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ
  • ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանրային հատվածի կազմակերպությունում զբաղեցնում են հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն:
 

Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից կազմված հարցաթերթիկներով:
Հարցաթերթիկում ներառվում են 75 թեստային հարցեր` հետևյալ համամասնություններով՝

  • ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ՝ 30 հարց,
  • ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան՝ 15 հարց,
  • Հայաստանի Հանրապետությունում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրություն՝ 10 հարց,
  • Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր՝ 10 հարց,
  • իրավիճակային խնդիրներ՝ 10 հարց:

Մանրամասների համար կապվեք մեզ հետ՝

Հասցե՝ Երևան, Նար-Դոս 2, հարկ 2
Հեռ․՝ +374 60 500 987
Էլ-հասցե՝ info@shemm.am

Մեր ծառայությունները