Հաշվապահությունը ձանձրալի չէ

Համեմատելով ֆուտբոլի հետ հաշվապահը թիմի դարպասապահն է։ Հաշվապահը կարող է փրկել այն դեպքերում, երբ թվում է թե ամեն ինչ կորած է, իսկ սխալի կամ շատ թանկ է նստում կամ ճակատագրական լինում։

Հաճախ ենթադրվում է, որ հաշվապահները պարզապես թվերը լավ հաշվող մարդիկ են, ովքեր մտովի կարողանում են մեծ թվեր արագ գումարել և հանել: Իրականում հաշվապահին պետք չէ մաթեմատիկոս լինել։ Լավ հաշվապահ լինելը պահանջում է մի շարք այլ կարևոր հմտություններ․

🔹Հաղորդակցության հմտություն
🔹Սթրեսակայունություն
🔹Սովորել ամբողջ կյանքի ընթացքում
🔹Առաջնորդության կարողություն
🔹Ստեղծագործական միտք


👉Հաղորդակցություն
Քանի որ հաշվապահները միշտ իրադարձությունների կիզակետում են, նրանք պետք է կարողանան լեզու գտնել յուրաքանչյուրի հետ: Անկախ նրանից, թե նրանք վարում են կազմակերպության ներքին հաշվառումը, թե շփվում են արտաքին ուժերի հետ, նրանցից պահանջվում է սերտ համագործակցել այլ մասնագետների հետ, ինչպիսիք են թոփ մենջմենթը, վաճառքի մասնագետը, ՏՏ բաժինը, մարդկային ռեսուրսների բաժինը և այլն:

Հաշվապահները պետք է հնարավորություն ունենան բարդ ֆինանսական տեղեկատվությունը բացատրել այնպես, որ տարբեր կրթական ցենզ ու մասնագիտություն ունեցող մակարդակի մարդիկ հասկանան ու մարսեն։


👉Սթրեսակայունություն
Հաշվապահները ուսանողների նման միշտ “քննություն” են հանձնում՝ մշտական վերջնաժամկետներ, աուդիտ, հարկային ստուգումներ։ Այդ ամենին զուգահեռ փոփոխվող օրենսդրություն, անընդհատ կարդալու ու սովորելու անհրաժեշտություն։ Այս ամենին դիմակայելու համար պետք է լինել հոգով ուժեղ և սթրեսակայուն։


👉Սովորել ամբողջ կյանքի ընթացքում
Այս հայտնի արտահայտությունը սովորական երևույթ է հաշվապահի համար։ Հաճախ հանդիպում եմ 70-ի մոտ մասնագետների, ով վարժ աշխատում է համակարգչով, տիրապետում է մի քանի հաշվապահական ծրագրեր, բանաձևեր է մշակում ծրագրերում և ավտոմատացնում է բիզնես պրոցեսներ, վարժ օգտագործում է սմարթֆոնը։ Եթե անընդհատ չսովորի, չընկալի տեխնոլոգիական նորարությունները, ապա խաղից դուրս կմնա։ Սա էլ մի այլ մարտահրավեր։


👉Առաջնորդությունը
Հաշվապահը իր կարիերայի որոշակի փուլում սկսում է համակարգել կամ ուղորդել այլ անձանց աշխատանքը, նույնիսկ եթե նրանք իր անիջական ենթակաները չեն։ Ավելի փորձառու հաշվապահները զբաղացնում են Գլխավոր հաշվապահի պաշտոնը և նաև ֆորմալ առումով են սկսում ղեկավարել։ Բացի այդ հաշվառման քաղաքականության անընդհատ բարելավումը, ընթացակարգերում ռեֆրմներ անելը նունպես չեն հաջողվի, եթե չբավարարի Առաջնորդի որակները։


👉Ստեղծագործական միտք։
Ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովի նախագահին հաճախ էին անվանում վաստակավոր նկարիչ։ Հաճախ այդ նույն կոնտեքստում հաշվապահներին էլ են ասում, որ թվերը նկարում են։ Բայց այս մեկը այլ բանի մասին է։ Հաշվապահները շատ ավելին են անում, քան թվաբանական գործողությունները և այդ գործառույթներ իրականացնելու համար պետք է գործի դնել ամբողջ կրեատիվը։ Ասածը ենթադրումը պատկերը ամբողջությամբ տեսնելու կարողությունը, նորարարական գաղափարներ գենեռացումը և ներկայացումը, անհավանական ու անմարդկային(բառի լավ իմաստով) լուծումների մշակումը։

Վլադիմիր Շատվերով

ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ

HHHHHHH

HHHHHHH

Հաշվապահությունը ձանձրալի չէ

Ամփոփում։ Համեմատելով ֆուտբոլի հետ հաշվապահը թիմի դարպասապահն է։ Հաշվապահը կարող է փրկել այն դեպքերում, երբ թվում է թե ամեն ինչ կորած է, իսկ սխալի կամ շատ թանկ է նստում կամ ճակատագրական լինում։

Վլադիմիր Շատվերով

Շեմմ քոնսալթինգ ընկերության տնօրեն

Go Top