9-րդ ծրագրին դիմելու ուղեցույց

9-րդ ծրագրով նախատեսվում է միանվագ աջակցություն չախատող ծնողների անչափահաս յուրաքանչյուր երեխայի համար։

Աջակցությունը վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին, եթե ծնողներից ոչ մեկը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թ․-ի մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել աշխատանքի 2020 թ․-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում։


26 500 ՀՀ դրամ յուրաքանչյուր երեխայի համար։

Քանի որ դիմումը լրացնելը մի փոքր խրթին է, փորձենք քայլ առ քայլ ներկայացնել լրացման կարգը։


Դիմումի լրացման ուղեցույց։


1. Էլեկտրոնային դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է սեղմել հոդվածի ներքևում տեղադրված «Դիմել 9-րդ ծրագրին» կոճակը։ 


2. Բացված պատուհանում մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «շարունակել» կոճակը։


3. Բացված պատուհանում մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ինքնաշխատ եղանակով ուղարկված կոդը և սեղմել «շարունակել» կոճակը։


4. Բացված պատուհանում լրացնել բոլոր դաշտերը՝ Դիմող ծնողի՝ անունը, ազգանունը, հայրանունը, ՀԾՀ (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, ծննդյան օրը, ամիսը, տարին։ Ընտրել ցանկից նախընտրելի բանկը և ընտրել դիմող ծնողի կապը երեխայի հետ։ Լրացնելուց հետո սեղմել «Հաստատել»կոճակը։


5. Բացված պատուհանում սեղմել «Մուտքագրեք մինչև 18 տարեկան երեխայի տվյալները» կոճակը


6. Բացված պատուհանի համապատասխան դաշտերում ՝

1) մուտքագրել մինչև 18 տարեկան երեխայի տվյալները՝ երեխայի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ընտրել ծննդյան վկականի տեսակը,

2) «Երեխայի մյուս ծնողի տվյալներ» դաշտում ընտրել դիմող ծնողի կարգավիճակը

և եթե կարգավիճակը չի համապատասխանում «Շահառուն միայնակ մոր երեխա է» կամ «Երեխայի ծնողներից մեկը մահացած է, ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող», ապա լրացնել «Մյուս ծնողի տվյալներ» պատուհանը։Ընտանիքում 1-ից ավելի մինչև 18 տարեկան երեխաների առկայության դեպքում սեղմել «Հաստատել և անցնել հաջորդ երեխայի տվյալների լրացմանը» կոճակը, իսկ բացակայության

դեպքում սեղմել «Ավարտել տվյալների մուտքագրումը» կոճակը։


7. Եթե բացված պատուհանում բոլոր տվյալները ճիշտ են, ապա սեղմել «Ավարտել տվյալների մուտքագրումը» կոճակը։


8. Եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, կամ անհրաժեշտ է կցել փաստաթղթեր, ապա բացված պատուհանում, անհրաժեշտ փաստաթղթերը կցելու համար սեղմել «Անցնել փաստաթղթերի կցման էջ» կոճակը


9. Բացված պատուհանում կցել համապատասխան փաստաթուղթը և ընտրել փաստաթղթի տեսակը։ Փաստաթղթերը կցելուց հետո՝ սեղմել «Հաստատել» կոճակը։


10. Բացված պատուհանում սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը։


11. Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո համակարգը կիրազեկի կարգավիճակի

մասին։

Հովհաննես Մելքոնյան

ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ

HHHHHHH

HHHHHHH

Go Top