2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։
Այսպիսով՝ 2020 թվականի ընթացքում 365 օրվա ընթացքում ձեռք բերած ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև 2021 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2020 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ։
ՇԵՄՄ Քոնսալթինգն առաջարկում է՝
Գրանցման համար անհրաժեշտ է իրացված մեքենանաների պայմանագրային արժեքը և ձիաուժը
Մեզ տրամադրում եք Ձեր անձնագրի և սոց քարտի նկարները առցանց, ինչպես նաև լիազարագրի նկարը, որի ձևը մենք Ձեզ կուղարկենք
Առցանց կամ բանկային փոխանցումով կատարում եք վճարում մեր ծառայությունների դիմաց
Մենք հանձնում ենք Ձեր փոխարեն հաշվարկը և էլեկտրոնային տարբերակը ուղարկում Ձեզ
Ծառայությունների արժեքը կախված է 2020 թ-ի ընթացքում իրացված մեքենաների քանակից