Մենք կկազմակերպենք Ձեր ընկերության հաշվապահության վարումը` հաշվի առնելով Ձեր գործունեության առանձնահատկությունները: Մեզ հետ համագործակցությունը կօգնի Ձեզ խուսափել ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվառման խնդիրներից` երաշխավորելով Ձեր բիզնեսի հաջողությունն ու բարգավաճումը:
Հաշվապահական ծառայությունները ներառում են`
Ֆինանսական հաշվառում
Հաշվառման վարում Ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան
Հարկային հաշվառում
Հաշվառման վարում Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի և այլ իրավական ակտերին համապատասխան
Հաշվառման վերականգնում
Առկա հաշվապահական տվյալներում բացթողումների շտկում, տվյալների լրամշակում և համապատասխանեցում առկա պահանջներին
Հարկային օպտիմալացում
Կազմակերպության հարկային բեռի գնահատման, հարկային ռիսկերի բացահայտման և առավել հարմար հարկային ռեժիմի ընտրություն
Կառավարչական հաշվառում
Տեղեկատվության ներքին օգտագործողների համար ինքնարժեքի, ծախսերի հաշվառման և դրանց փոփոխության վերլուծություն