2020թ-ի հուլիսի 1-ից փոփոխվում է սոց. վճարի հաշվարկի հաշվառման կարգը։ Հարկման բազան գործող մինչև 500 000 դրամից դառնում է մինչև 1 020 000 դրամ (նվազագույն աշխատավարձի՝ 68 000-ի տասնհինգապատիկը)։
Հաշվի առնելով փոփոխության առանձնահատկությունը և այն, որ առաջիկա տարիներին փոփոխվելու է և՛ եկամտային հարկի դրույքաչափը, և՛ սոց․ վճարների հաշվարկման կարգը՝ հաշվիչի տեսքով ստորև ներկայացնում ենք համախառն աշխատավարձից կատարվելիք պահումները և զուտ աշխատավարձի չափը 2020-թ-ի հուլիսի 1-ից մինչև 2022 թ-ի ավարտը։
Հաշվիչը ներառում է նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի 29/12/2020թ-ի փոփոխությամբ սահմանված դրոշմանիշային վճարների փոփոխված չափերը: