Հանրային հատվածի հաշվապահի նախապատրաստական դասընթաց

«Հանրային հատվածի գլխավոր հաշվապահ»-ի որակավորման քննության նախապատրաստական դասընթաց

«ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն սկսում է «Հանրային հատվածի հաշվապահի» որակավորման քննությանը նախապատրաստող դասընթացների անցկացումը։ Դասընթացը ներառում է՝
 
✅15 դաս, 2 ժամ տևողությամբ,
✅600 հարցերի և խնդիրների քննարկում և համակարգչային ծրագրով թեստերի հանձնում հենց դասընթացի ընթացքում,
✅Բոլոր թեստերի օնլայն հասցեների տրամադրում՝ անսահմանափակ փորձելու ու սխալները տեսնելու հնարավորությամբ,
✅Փորձնական քննություն հանձնելու հնարավորություն։
 
Դասընթացն անցկացվում է մեր գրասենյակում, դասավանդում են երկար տարիներ Հանրային հատվածի հաշվապահություն վարող փորձառու մասնագետները։

Դասընթացի արժեքն է 100,000 դրամ (գործում են նաև կորպորատիվ զեղչեր)

Գրանցվի՛ր «Հանրային հատվածի հաշվապահի» որակավորման քննության նախապատրաստական դասընթացին

«Հանրային հատվածի հաշվապահի»  որակավորման քննության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 115-Ն որոշմամբ սահմանված` հանրային հատվածի կազմակերպությունների գլխավոր հաշվապահները հաստատված կարգի համաձայն պետք է որակավորվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:


Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր՝

  • ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ
  • ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանրային հատվածի կազմակերպությունում զբաղեցնում են հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն:
 

Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից կազմված հարցաթերթիկներով:
Հարցաթերթիկում ներառվում են 75 թեստային հարցեր` հետևյալ համամասնություններով՝

  • ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ՝ 30 հարց,
  • ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան՝ 15 հարց,
  • Հայաստանի Հանրապետությունում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրություն՝ 10 հարց,
  • Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր՝ 10 հարց,
  • իրավիճակային խնդիրներ՝ 10 հարց:

Մանրամասների համար կապվեք մեզ հետ՝

Հասցե՝ Գարեգին Նժդեհի 17
Հեռ․՝ +374 60 500 987
Էլ-հասցե՝ info@shemm.am

Մեր ծառայությունները

«Հաշվապահությունը 0-ից» Բաց դաս

«Հաշվապահություն 0-ից» դասընթացը լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել, կամ զարգացնել իրենց գիտելիքները։

«Հաշվապահությունը 0-ից»
Բաց դաս

Բաց դասը տեղի կունենա՝

Մուտքը ազատ է։ Մասնակցելու համար պարզապես լրացրեք գրանցման ձևը։

Բաց դասի նպատակն է ներկայացնել հաշվապահությունը որպես մասնագիտություն, քննարկել  շուկայում առկա պահանջները, ինչպես նաև ներկայացնել «Հաշվապահությունը 0-ից» դասընթացի առավելությունները։ 

Ցանկացողները կկարողանան միանալ մեր նոր ձևավորվող խմբին։

«ՇԵՄՄ Քոնսալթինգը» արդեն երկու տարի է, ինչ առաջարկում է հաշվապահական դասընթացներ սկսնակների համար։

«Հաշվապահություն 0-ից» դասընթացը լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել, կամ զարգացնել իրենց գիտելիքները։


Մեզ մոտ դասավանդում են «ՇԵՄՄ Քոնսալթինգ» խորհրդատվական կենտրոնի լավագույն մասնագետները, ովքեր որակավորված են Ֆիանսների նախարարության և «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի» կողմից։ 

Դասընթացի ծրագիրը կազմված է մեր մասնագետների կողմից, ովքեր հաշվի են առել շուկայում առկա պահանջները, ինչը նշանակում է, որ դասընթացի ավարտին մեր ուսանողները արդեն մրցունակ են աշխատաշուկայում։ Այստեղ «ՇԵՄՄ Քոնսալթինգը» ևս իր ուսանողների կողքին է՝ օգնելով կատարել առաջին քայլերը որպես հաշվապահ։


Մանրամասների համար կապվեք մեզ հետ՝

Հասցե՝ Գարեգին Նժդեհի 17
Հեռ․՝ +374 60 500 987
Էլ-հասցե՝ info@shemm.am

Մեր ծառայությունները

Գույքահարկի հաշվիչ

ԳՈւՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԻՉ

Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվելու է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։
2021թ․ հունվարի 1-ից կիրառության մեջ մտնող նոր համակարգի արդյունքում գույքահարկի վճարները կավելանան։ Սակայն հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր համակարգին անցում կատարել աստիճանաբար։ Համաձայն նախագծի, որը հավանաբար առաջիկայում կընդունվի, 2021թ․-ին սեփականատերը կվճարի հաշվարկված գույքահարկի 25%-ը, 2022թ-ին` 30%-ը, 2023թ-ին՝ 35%-ը, 2024թ․-ին՝ 50%-ը, 2025թ․-ին՝ 75%-ը, իսկ 2026թ․-ից՝ արդեն ամբողջ հարկը։

Անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը

* կողմնորոշվելու համար կարող եք Ձեր գույքի շուկայական արժեքով հաշվել

Բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների գույքահարկը հաշվարկվում է

մինչև 10 միլիոն դրամը ներառյալ

0,05 տոկոս

10 միլիոն դրամից ավելի` մինչև 25 միլիոն դրամը ներառյալ

5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը

25 միլիոն դրամից ավելի` մինչև 47 միլիոն դրամը ներառյալ

20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը

47 միլիոն դրամից ավելի` մինչև 75 միլիոն դրամը ներառյալ

64000 դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

75 միլիոն դրամից ավելի` մինչև 100 միլիոն դրամը ներառյալ

176000 դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

100 միլիոն դրամից ավելի՝ մինչև 200 միլիոն դրամը

326000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը

200 միլիոն դրամից ավելի

1326000 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1․5 տոկոսը

Անհատ բնակելի տան և այգետնակի գույքահարկը հաշվարկվում է

մինչև 7 միլիոն դրամը ներառյալ

0,05 տոկոս

7 միլիոն դրամից ավելի` մինչև 23 միլիոն դրամը ներառյալ

3500 դրամ` գումարած հարկման բազայի 7 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը

23 միլիոն դրամից ավելի` մինչև 50 միլիոն դրամը ներառյալ

19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը

50 միլիոն դրամից ավելի` մինչև 85 միլիոն դրամը ներառյալ

73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

85 միլիոն դրամից ավելի` մինչև 120 միլիոն դրամը ներառյալ

213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

120 միլիոն դրամից ավելի` մինչև 200 միլիոն դրամը ներառյալ

423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը

200 միլիոն դրամից ավելի

1223500 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1․5 տոկոսը

5 Պատճառ մեզ հետ համագործակցելու համար

Վստահելի գործընկերություն

Վստահելի գործընկերություն

Անհատական մոտեցում

Անհատական մոտեցում

Կուտակված
փորձ

Բարձր արդյունավետություն

Ճկուն
գործելաոճ

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

Կայացավ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Continue reading “Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը”

Հարկային խորհրդի նիստ

Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը:

Continue reading “Հարկային խորհրդի նիստ”

Հասարակական խորհրդի նիստ

Մայիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը։

Continue reading “Հասարակական խորհրդի նիստ”

Միասնական հաշվին առընչվող դրույթների քննարկում

Ապրիլի 26-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կայացավ Հարկային օրենսգրքի` միասնական հաշվին առընչվող դրույթների քննարկում։  Continue reading “Միասնական հաշվին առընչվող դրույթների քննարկում”

Հարկային օրենսգրքի քննքրկում

Մարտի 30-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կայացավ Հարկային օրենսգրքի` տարաների հաշվառմանը առընչվող դրույթների քննարկում։  Continue reading “Հարկային օրենսգրքի քննքրկում”

Հանդիպում ուսանողների հետ

Այսօր մոր մասնագետը Կարիերայի կողմնորոշման սեմինարի շրջանակներում
ԵՊՏԻ-ի մասնաճյուղի հենակետային վարժարանի սաների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով։ Continue reading “Հանդիպում ուսանողների հետ”

Գյումրու պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության սկիզբ

2017թ-ի հունվարից  մեր ընկերությունը ստանձնելու է Գյումրու պետական դրամատիկական թատրոն  ՊՈԱԿ-ի հաշվապահական խորհրդատվության և վերահսկման գործընթացը: