Զրոյական ներմուծման մաքսատուրքեր կորոնավիրուսով պայմանավորված
Առողջապահության նախարարության դրական եզրակացության դեպքում անհատական պաշտպանության, ախտահանիչ, ախտորոշիչ և այլ ապրանքների ներմուծումը երրորդ երկրներից կազատվի մաքսատուրքից։
Այս օրերին բիզնեսն ավելի շատ քննարկում է
կառավարության աջակցության շրջանակում իրեն հասանելիք աջակցությունը ստանալու հարցերը, այնինչ ֆինանսական խորհրդատուները, հաշվապահները և մաքսային ներկայացուցիչները նկատում են բացված նոր հնարավորություններ, որոնք ժամանակին և ճիշտ օգտագործելը վստահաբար շատ ավելի օգտակար կարող է լինել։
Նախորդ գրառման մեջ անդրադարձել էինք պարենային մի շարք ապրանքների երրորդ երկրից ներմուծման դեպքում մաքսատուրքի զրոյացմանը, որի կնպաստի հաշվապահական ինքնարժեքի նվազեցմանը։Այժմ կներկայացնենք Կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացման և կանխարգելման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվեց 2020 թվականի մարտի 16-ի N 21 որոշումը, որով նախատեսված է ԵԱՏՄ տարածք ներմուծելիս մաքսատուրքից ազատել․
- անհատական պաշտպանության միջոցներին,
- ախտահանիչ միջոցներին,
- ախտորոշիչ ռեագենտներին,
- որոշակի տեսակի բժշկական սարքավորումներին և նյութերին:
Որոշումով սահմանված է նաև, որ սահմանված ապրանքների ներմուծման մաքսատուրքերից ազատումը կարող է իրականացվել միայն համապատասխան լիազոր մարմնի /այս դեպքում լիազորված է ՀՀ Առողջապահության նախարարությունը/ տրված եզրակացության հիման վրա, որով պետք է հավաստվի ներմուծված ապրանքների նպատակային նշանակությունը:
Որոշման համապատասխան հավելվածներով սահմանված են արտոնություն ունեցող ապրանքների ցանկը, եզրակացություն ստանալու համար դիմումի ձևն ու կարգը, ինչպես նաև վերջնական եզրակացության ձևն ու կարգը:
ՀՀ կառավարությունը,սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը։
Եզրակացություն ստանալու համար ներմուծող անձը Առողջապահության նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում՝ համաձայն N 1 ձևի,
- Ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը կամ այլ հաշվապահական համարժեք առևտրային փաստաթղթեր:
Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթի հիման վրա, երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն լիազոր մարմնի ձևաթղթով համաձայն ձևի:
Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը թերի է լրացված, և չեն ներկայացվել համապատասխան կարգով պահանջվող փաստաթղթերը, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է հայտատուին, և հայտատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:
Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշման ընդունումից հետո լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին՝ նշելով մերժման հիմքերը:
Հայտատուն եզրակացության տրամադրման մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եզրակացությունը կորցնելու, ոչնչացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից կարգին համապատասխան դիմում ներկայացնելու հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում՝ Կրկնօրինակ բառով։
ԶՐՈՅԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ
Զրոյական ներմուծման մաքսատուրքեր կորոնավիրուսով պայմանավորված Առողջապահության նախարարության դրական եզրակացության դեպքում...
Կարդալ ավելին9-րդ ծրագրին դիմելու ուղեցույց
9-րդ ծրագրին դիմելու ուղեցույց 9-րդ ծրագրով նախատեսվում է միանվագ աջակցություն...
Կարդալ ավելինՄաքսային արտոնություններ
Մաքսային արտոնություններ Հայաստանյան տնտեսավարողների համար սա լավ հնարավորություն է գտնել...
Կարդալ ավելինԱնշարժ գույքի օտարումից հարկման փոփոխություն
Անշարժ գույքի օտարումից հարկման փոփոխություն Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն...
Կարդալ ավելինՀաշվապահությունը ձանձրալի չէ
Հաշվապահությունը ձանձրալի չէ Համեմատելով ֆուտբոլի հետ հաշվապահը թիմի դարպասապահն է։...
Կարդալ ավելին