Հանրային Հատվածի գլխավոր հաշվապահի քննության նախապատրաստական թեստեր

Հանրային հատվածի գլխավոր հաշվապահի քննության նախապատրաստական թեստեր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 115-Ն որոշմամբ սահմանված` հանրային հատվածի կազմակերպությունների գլխավոր հաշվապահները հաստատված կարգի համաձայն պետք է որակավորվեն մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր՝

  • ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ
  • ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանրային հատվածի կազմակերպությունում զբաղեցնում են հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն:

Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից կազմված հարցաթերթիկներով` հաշվի առնելով սահմանված համամասնությունները՝

  • ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ՝ 30 հարց,
  • ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան՝ 15 հարց,
  • Հայաստանի Հանրապետությունում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրություն՝ 10 հարց,
  • Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր՝ 10 հարց,
  • իրավիճակային խնդիրներ՝ 10 հարց:

Ստուգեք ձեր գիտելիքները նախքան քննությունը մեր թեստերի միջոցով։ 

Գույքահարկի հաշվիչ

ԳՈւՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԻՉ

Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվելու է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։
2021թ․ հունվարի 1-ից կիրառության մեջ մտած նոր համակարգի արդյունքում գույքահարկի վճարները ավելացել են։ Սակայն հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր համակարգին անցում կատարել աստիճանաբար։ Համաձայն նախագծի՝ 2021թ․-ին սեփականատերը կվճարի հաշվարկված գույքահարկի 25%-ը, 2022թ-ին` 30%-ը, 2023թ-ին՝ 35%-ը, 2024թ․-ին՝ 50%-ը, 2025թ․-ին՝ 75%-ը, իսկ 2026թ․-ից՝ արդեն ամբողջ հարկը։

Անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը

* կողմնորոշվելու համար կարող եք Ձեր գույքի շուկայական արժեքով հաշվել

Բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների գույքահարկը հաշվարկվում է

մինչև 10 միլիոն դրամը ներառյալ

0,05 տոկոս

10 միլիոն դրամից ավելի` մինչև 25 միլիոն դրամը ներառյալ

5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը

25 միլիոն դրամից ավելի` մինչև 47 միլիոն դրամը ներառյալ

20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը

47 միլիոն դրամից ավելի` մինչև 75 միլիոն դրամը ներառյալ

64000 դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

75 միլիոն դրամից ավելի` մինչև 100 միլիոն դրամը ներառյալ

176000 դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

100 միլիոն դրամից ավելի՝ մինչև 200 միլիոն դրամը

326000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը

200 միլիոն դրամից ավելի

1326000 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1․5 տոկոսը

Անհատ բնակելի տան և այգետնակի գույքահարկը հաշվարկվում է

մինչև 7 միլիոն դրամը ներառյալ

0,05 տոկոս

7 միլիոն դրամից ավելի` մինչև 23 միլիոն դրամը ներառյալ

3500 դրամ` գումարած հարկման բազայի 7 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը

23 միլիոն դրամից ավելի` մինչև 50 միլիոն դրամը ներառյալ

19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը

50 միլիոն դրամից ավելի` մինչև 85 միլիոն դրամը ներառյալ

73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

85 միլիոն դրամից ավելի` մինչև 120 միլիոն դրամը ներառյալ

213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

120 միլիոն դրամից ավելի` մինչև 200 միլիոն դրամը ներառյալ

423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը

200 միլիոն դրամից ավելի

1223500 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1․5 տոկոսը

5 Պատճառ մեզ հետ համագործակցելու համար

Վստահելի գործընկերություն

Վստահելի գործընկերություն

Անհատական մոտեցում

Անհատական մոտեցում

Կուտակված
փորձ

Բարձր արդյունավետություն

Ճկուն
գործելաոճ

Աշխատավաձի հաշվիչ հաշվապահների համար

Աշխատավարձի հաշվիչ հաշվապահների համար

2020թ-ի հուլիսի 1-ից փոփոխվում է սոց. վճարի հաշվարկի հաշվառման կարգը։ Հարկման բազան գործող մինչև 500 000 դրամից դառնում է մինչև 1 020 000 դրամ (նվազագույն աշխատավարձի՝ 68 000-ի տասնհինգապատիկը)։ 

Հաշվի առնելով փոփոխության առանձնահատկությունը և այն, որ առաջիկա տարիներին փոփոխվելու է և՛ եկամտային հարկի դրույքաչափը, և՛ սոց․ վճարների հաշվարկման կարգը՝ հաշվիչի տեսքով ստորև ներկայացնում ենք համախառն աշխատավարձից կատարվելիք պահումները և զուտ աշխատավարձի չափը 2020-թ-ի հուլիսի 1-ից մինչև 2022 թ-ի ավարտը։

Հաշվիչը  ներառում է նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ»  օրենքի 29/12/2020թ-ի փոփոխությամբ սահմանված դրոշմանիշային վճարների փոփոխված չափերը:

2022 թվականի աշխատավարձի ավելի ընդլայնված հաշվիչը (հաշվի առած միկրոձեռնարկատիրությունների և ՏՏ արտոնություններ ունեցող կազմակերպությունների առանձնահատկությունները) տեսեք այստեղ։

5 Պատճառ մեզ հետ համագործակցելու համար
Վստահելի գործընկերություն

Վստահելի գործընկերություն

Անհատական մոտեցում

Անհատական մոտեցում

Экспертиза

Կուտակված
փորձ

Ծածսերի օպտիմալացում

Բարձր արդյունավետություն

Универсальный

Ճկուն
գործելաոճ