«ՇԵՄՄ Քոնսալթինգ» ընկերությունը առաջարկում է մաքսային ձևակերպումներին և ներմուծում-արտահանմանն առընչվող մի շարք ծառայություններ։Ծառայությունների փաթեթը ներառում է նաև համապատասխան խորհրդատվության տրամադրում՝ մինչ ապրանքների ներմուծումը։Խորհրդատվությունը թույլ է տալիս հաշվարկել ապրանքների մաքսազերծման ծախսերը և ստանալ դրանց հավանական ինքնարժեքը, գնահատել ինքնարժեքի մրցունակությունը և, ամփոփոլով ստացված տվյալները, որոշումներ կայացնել։
Մաքսային ձևակերպումների ծառայությունները ներառում են`
Մաքսային հայտարարագրում
Ներմուծման, արտահանման և տարանցիկ հայտարարագրերի կազմում
Փաստաթղթերի կազմում
ԵԱՏՄ անդամ և երրորդ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
Փաթեթների կազմում
Արտահանման և ներմուծման փաստաթղթերի փաթեթների կազմում, Խորհրդատվություն սերտիֆիկացման գործընթացի վերաբերյալ
Ինքնարժեքի հաշվարկ
Ներմուծվող ապրանքների ինքնարժեքի նախնական հաշվարկ, մաքսային ծախսերի նախնական գնահատում