Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվելու է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։
2021թ․ հունվարի 1-ից կիրառության մեջ մտած նոր համակարգի արդյունքում գույքահարկի վճարները ավելացել են։ Սակայն հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր համակարգին անցում կատարել աստիճանաբար։ Համաձայն նախագծի՝ 2021թ․-ին սեփականատերը կվճարի հաշվարկված գույքահարկի 25%-ը, 2022թ-ին` 30%-ը, 2023թ-ին՝ 35%-ը, 2024թ․-ին՝ 50%-ը, 2025թ․-ին՝ 75%-ը, իսկ 2026թ․-ից՝ արդեն ամբողջ հարկը։