ԳՈւՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԻՉ

Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվելու է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։
2021թ․ հունվարի 1-ից կիրառության մեջ մտնող նոր համակարգի արդյունքում գույքահարկի վճարները կավելանան։ Սակայն հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր համակարգին անցում կատարել աստիճանաբար։ Համաձայն նախագծի, որը հավանաբար առաջիկայում կընդունվի, 2021թ․-ին սեփականատերը կվճարի հաշվարկված գույքահարկի 25%-ը, 2022թ-ին` 30%-ը, 2023թ-ին՝ 35%-ը, 2024թ․-ին՝ 50%-ը, 2025թ․-ին՝ 75%-ը, իսկ 2026թ․-ից՝ արդեն ամբողջ հարկը։

Անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը

* կողմնորոշվելու համար կարող եք Ձեր գույքի շուկայական արժեքով հաշվել
The form you are trying to view does not have Embedded display type.

Բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների գույքահարկը հաշվարկվում է

մինչև 10 միլիոն դրամը ներառյալ

0,05 տոկոս

10 միլիոն դրամից ավելի` մինչև 25 միլիոն դրամը ներառյալ

5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը

25 միլիոն դրամից ավելի` մինչև 47 միլիոն դրամը ներառյալ

20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը

47 միլիոն դրամից ավելի` մինչև 75 միլիոն դրամը ներառյալ

64000 դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

75 միլիոն դրամից ավելի` մինչև 100 միլիոն դրամը ներառյալ

176000 դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

100 միլիոն դրամից ավելի՝ մինչև 200 միլիոն դրամը

326000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը

200 միլիոն դրամից ավելի

1326000 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1․5 տոկոսը

Անհատ բնակելի տան և այգետնակի գույքահարկը հաշվարկվում է

մինչև 7 միլիոն դրամը ներառյալ

0,05 տոկոս

7 միլիոն դրամից ավելի` մինչև 23 միլիոն դրամը ներառյալ

3500 դրամ` գումարած հարկման բազայի 7 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը

23 միլիոն դրամից ավելի` մինչև 50 միլիոն դրամը ներառյալ

19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը

50 միլիոն դրամից ավելի` մինչև 85 միլիոն դրամը ներառյալ

73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը

85 միլիոն դրամից ավելի` մինչև 120 միլիոն դրամը ներառյալ

213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը

120 միլիոն դրամից ավելի` մինչև 200 միլիոն դրամը ներառյալ

423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը

200 միլիոն դրամից ավելի

1223500 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1․5 տոկոսը

5 Պատճառ մեզ հետ համագործակցելու համար

Վստահելի գործընկերություն

Վստահելի գործընկերություն

Անհատական մոտեցում

Անհատական մոտեցում

Կուտակված
փորձ

Բարձր արդյունավետություն

Ճկուն
գործելաոճ

  • Երևան, Գարեգին Նժդեհ 17
  • info@shemm.am
  • 060 500 987
Go Top